Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր Instagram էջում կիսվել է ջերմ լուսանկարով, որում պատկերված է Հրանտ Թոխատյանի և Մարջան Ավետիսյանի հետ։ Լուսանկարին կից Նազենին գրել է խոսքեր, որոնք լի են կարոտով, հիացմունքով ու անկեղծ սիրով։
«Երևանը մարդիկ են։ Ու ոչ թե՝ ով ասես, այլ լավ մարդիկ։ Լավ մարդուն էնքան էինք կարոտել, որ Մարջիս հետ միասին հա քաշքշում էինք թուշիկները, պաչպչում էինք։ Հրանտի մեջ կյանքը նորից եռում է, ու ես էնքան երջանիկ եմ, որ իմ ավագ ընկերը, կազդուրվելուն զուգահեռ, նոր ու մեծ գործնական պլաններ է քննարկում, իրագործում։ Աստված առաջ, Հրանտ Արամիչ ջան։ Հերթով ու կարգով կանենք, դու միայն առողջ եղիր», – գրել է Նազենին։
Նախորդ ամիսներին Թոխատյանի առողջական վիճակի վերաբերյալ մտահոգություն կար նրա երկրպագուների ու գործընկերների շրջանում։ Սակայն այս լուսանկարը և գրառումը, ըստ էության, վկայում են նրա վերականգնման, ինչպես նաև առաջիկա ստեղծագործական ակտիվության մասին։
Նազենիի խոսքերն արժևորվում են ոչ միայն նրանով, որ դրանք ուղղված են սիրելի գործընկերոջը, այլև նրանով, որ հիշեցնում են՝ արվեստում ամենակարևորը ոչ միայն բեմն է, այլև մարդկային ջերմ ու անկեղծ կապը: