Ձնոցի և փրփուր փարթի․ ինչպե՞ս է Երևանում նշվելու Վարդավառը

Վարդավառը նվագներով, փրփուրով ու ձնագնդիով․ ինչ անակնկալներ է պատրաստել մայրաքաղաքը հուլիսի 27-ին

Հուլիսի 27-ին Երևանի փողոցները նորից կլցվեն ուրախ ճիչերով, ջրի շիթերով ու ծիծաղով․ գալիս է Վարդավառը՝ տարվա ամենաջրոտ, ամենագունեղ ու սպասված տոնը։

MediaHub-ը փորձեց պարզել՝ ի՞նչ հատուկ միջոցառումներ են սպասվում մայրաքաղաքում։ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ հայտնեց, որ տոնական գլխավոր գործողությունները կկայանան ժամը 13։00-ից 18։00-ը Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում, որտեղ տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած մեծ «Ձնոցի» տոնակատարությունը։

«Բացի ավանդական ջրոցուց, կմիավորվեն ձնոցի ու ձնագնդու խաղեր, փրփուր փարթի, ակվագրիմ, իսկ երաժշտական տրամադրության համար կպատասխանի DJ-ը»,- պատմեց Կոստանյանը։

Բայց սա դեռ ամենը չէ։ Երևանի բոլոր վարչական շրջաններում ևս նախատեսվում են յուրահատուկ միջոցառումներ, որոնց մանրամասները շուտով կհրապարակվեն։

Վարդավառը հայկական ամենասիրված տոներից է՝ լի ժպիտներով, ջրով ու հինավուրց ավանդույթներով։ Եթե մանկության հուշերում ձեզ հնչում է «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ» արտահայտությունը, ապա այս շաբաթ օրը հենց այդ հիշողությունների լավագույն շարունակությունն է լինելու։

Նարե Գնունի