«Վազգեն Սարգսյանին մի անգամ եմ հանդիպել»․ Ալլա Լեւոնյան

Ալլա Լևոնյան․ մանկության հիշողություններ, հաղթանակներ և կյանքի բացահայտումներ

«Վերջերս հաճախ եմ մտովի հետ գնում դեպի մանկություն, դեպի պատանեկության տարիներ։ Հիշում եմ դրվագներ, որոնք մինչև հիմա հուզում են, бывают պահեր, որ սիրուց ու ջերմությունից լաց եմ լինում»,– Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդման ընթացքում պատմել է երգչուհի Ալլա Լևոնյանը՝ անդրադառնալով իր անցած ճանապարհին, դժվարություններին և իր շուրջ եղած կեղծ քննարկումներին։

«Այդ ամենը հետք է թողել իմ հոգում»

Ալլա Լևոնյանը չի խուսափում խոսել իր անցած դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ իր երաժշտական աշխարհ մուտքը հարթ չի եղել։ Գործընկերների կողմից անմիջական ընդունում չի եղել, զգացվում էր «գյուղացի–քաղաքացի» հակադրությունը, մտածողությունների տարբերությունը, նույնիսկ երգեցողության մոտեցումների բաժանումը։

Երևանում մենակ մնալը ունեցել է իր ծանր պահերը։ «Եղել է, որ նույնիսկ 100 դրամ չեմ ունեցել, որ հասնեմ Երգի թատրոն։ Բեմում ժպտում էի, բայց կուլիսներից տեսնում էի ծուռ հայացքներ կամ լսում ծիծաղ, երբ խնդրում էի հաղորդավարին ասել, թե որ գյուղից եմ։ Սակայն երբ երգում էի, նույն մարդիկ ոտքի կանգնած ծափահարում էին»։

Այս ամենը, խոստովանում է նա, խոր հետք է թողել իր հոգում։ «Ինչքան էլ ասեմ՝ կայացել եմ, հանգիստ եմ, խաղաղ եմ, այդ հիշողությունները չեն անհետանում»։

«Ինքս եմ կերտել իմ ճանապարհը»

Ալլա Լևոնյանը մեծ հպարտությամբ է հիշում, որ եղել է Վազգեն Սարգսյանի ժամանակակիցը։ Մի անգամ հնարավորություն է ունեցել մի քանի րոպե զրուցելու նրա հետ։ Այդ ոգևորությունը նրան մղեց գրել «Սպարապետ» երգի առաջին երկու քառյակները։ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո ստեղծեց երրորդ քառյակը՝ անմիջապես նրան նվիրելով։

Սակայն երգչուհին ցավով է նշում, որ տարիների ընթացքում բազմաթիվ սխալ խոսակցություններ են առաջացել։ «Ասում են՝ Վազգենը քեզ բերեց, այ գեղացի… Բայց իրականում միայն մեկ անգամ եմ նրան հանդիպել։ Իմ ճանապարհը ես եմ կերտել»։

Նա շնորհակալությամբ հիշում է նաև Արթուր Գրիգորյանին՝ որպես առաջին մարդ, ով նկատեց ու գնահատեց իրեն։ «Նա երբեք չպարտադրեց, չթելադրեց՝ ինչ անեմ։ Դա իսկական աջակցություն էր»։

«Կոսմետիկ միջամտությունները կարելի էր ավելի շուտ անել»

Ալլա Լևոնյանը բաց լինելով խոսում է իր արտաքին փոփոխությունների մասին։ «Քթի վիրահատություն եմ արել, բոլորը գիտեն։ Փոքրիկ կոսմետիկ միջամտություններ էլ եմ արել, ինչպես շատերը։ Մարդը պետք է իրեն լավ զգա։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են ուրիշների փոփոխությունները քննադատում»։

Նրա խոսքով՝ այս ինքնավստահության մեծ մասը ամուսնուց է գալիս, իսկ այսօր արդեն՝ նաև երեխաներից։ «Նրանք են ինձ ուժ տալիս, որ որպես կին միշտ լավ զգամ ինձ»։

Զրույցն ամբողջությամբ

Զրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել հաղորդման թողարկման մեջ`