«Սիրտս հավերժ զբաղված է». Հրանտ-Լեոն Ռանոսն ամուսնության առաջարկություն է արել Էլեն Բադալյանին

2025-ի ամենաանսպասելի ավարտը․ նշանադրություն Դուբայից

«2025-ի ամենաանսպասելի ավարտը…» — այս խոսքերով իր ինստագրամյան էջում սիրո մասին ամենագեղեցիկ նորությունը հայտնել է երգչուհի
Էլեն Բադալյան-ը։
Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական
Բորուսիա Մյոնխենգլադբախ
ֆուտբոլային ակումբի հարձակվող
Հրանտ-Լեոն Ռանոս-ը նրան առաջարկել է դառնալ իր կինը։

Սիրառատ զույգը համատեղ լուսանկարներ է հրապարակել Դուբայից, որտեղ այս օրերին վայելում են իրենց հանգիստը։
Լուսանկարներից մեկում Էլենը ցուցադրել է նշանադրության մատանին՝ կադրին կցելով կարճ, բայց շատ խոսուն գրառում․
«Իմ սրտի կարգավիճակը՝ հավերժ զբաղված»։

Էլեն Բադալյան և Հրանտ-Լեոն Ռանոս նշանադրություն Դուբայում

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերին Էլեն Բադալյանը հաղթող էր դարձել
«Ну-ка, все вместе!» հեռուստաշոուի 6-րդ եթերաշրջանում՝ արժանանալով հանդիսատեսի և ժյուրիի բարձր գնահատականին։
Չնայած նա ապրում է Մոսկվայում, երգչուհին մշտապես ընդգծում է իր ամուր կապը հայրենիքի հետ և հաճախ այցելում Հայաստան։

Սիրո այս պատմությունը դարձել է տարվա ամենաքննարկվող և ամենաջերմ լուրերից մեկը՝ ապացուցելով, որ 2025-ը կարող է ավարտվել
ոչ միայն անակնկալներով, այլև իսկական երջանկությամբ։