Թեստ. Որքանո՞վ եք կախված ուրիշների կարծիքներից

Ձեր ընտրությունը կարող է բացահայտել՝ որքանո՞վ եք կախված ուրիշների կարծիքից

Երբեմն նույնիսկ ամենափոքր ընտրությունը կարող է շատ բան պատմել մարդու ներաշխարհի մասին։ Այն, ինչ առաջինն է գրավում ձեր ուշադրությունը, հաճախ կապված է ոչ թե պատահականության, այլ ձեր բնավորության, ներքին վախերի և իրական ցանկությունների հետ։

Նայեք այս չորս առարկաներին և ընտրեք այն մեկը, որն ամենաշատն է ձեզ ձգում։ Մի՛ մտածեք երկար, պարզապես վստահեք ձեր առաջին զգացողությանը։ Ձեր ընտրությունը կարող է բացահայտել, թե որքան ուժեղ եք ազդվում ուրիշների կարծիքներից և ինչն է իրականում թաքնված ձեր ներսում։

1. Հայելի

Եթե ձեր ուշադրությունն անմիջապես կանգ առավ հայելու վրա, ապա դուք այն մարդկանցից եք, ովքեր շատ զգայուն են շրջապատի վերաբերմունքի նկատմամբ։ Ձեզ համար կարևոր է ոչ միայն լավ տեսք ունենալը, այլ նաև այն զգացողությունը, որ ձեզ գնահատում, հարգում և ընդունում են։

Դուք հաճախ փորձում եք խուսափել կոնֆլիկտներից, չվիրավորել մարդկանց և պահպանել խաղաղ մթնոլորտը նույնիսկ այն ժամանակ, երբ ներսում լրիվ այլ զգացողություններ ունեք։ Երբեմն կարող եք նույնիսկ փոխել ձեր վարքագիծը՝ միայն թե չբախվեք քննադատության կամ դժգոհության։

Դուք այն մարդն եք, ով միշտ նկատում է ուրիշների տրամադրությունը։ Մի քանի բառից կամ հայացքից անգամ կարող եք հասկանալ, որ ինչ-որ բան այնպես չէ։ Հենց այդ պատճառով մարդիկ հաճախ գալիս են ձեզ մոտ խորհուրդ ստանալու կամ պարզապես իրենց ցավը պատմելու։

Սակայն կա մի բան, որը դուք հաճախ մոռանում եք․ ձեր զգացմունքներն ու ցանկություններն էլ են կարևոր։ Դուք չափազանց երկար եք փորձում բոլորին գոհացնել՝ մոռանալով ինքներդ ձեր մասին։

Երբ սկսեք ավելի շատ վստահել ձեր ներքին ձայնին, կյանքը կդառնա շատ ավելի թեթև ու հանգիստ։

2. Գիրք

Եթե ընտրել եք գիրքը, ապա դուք այն մարդկանցից եք, ովքեր սովոր են մտածել սեփական գլխով։ Դուք հազվադեպ եք շարժվում ամբոխի կարծիքով և չեք սիրում անել ինչ-որ բան միայն այն պատճառով, որ «բոլորն են այդպես անում»։

Ձեզ համար շատ ավելի կարևոր է ձեր ներքին համոզմունքը, քան ուրիշների աղմկոտ գնահատականները։ Դուք խորը մտածող մարդ եք, ով չի սիրում դատարկ խոսակցություններ ու ավելորդ դրամա։

Շատերը կարող են ձեզ փակ կամ նույնիսկ սառը համարել, բայց իրականում դուք պարզապես ընտրում եք՝ ում հետ բացվել։ Դուք չեք ցանկանում ձեր էնոցիաները վատնել այն մարդկանց վրա, ովքեր դա չեն գնահատի։

Այնուամենայնիվ, կա մարդկանց փոքր շրջանակ, որոնց կարծիքը ձեզ համար իսկապես մեծ նշանակություն ունի։ Սրանք այն մարդիկ են, ում դուք սիրում և հարգում եք ամբողջ սրտով։ Նրանց խոսքերը կարող են երկար մնալ ձեր մտքում, նույնիսկ եթե արտաքուստ դա չցուցադրեք։

Դուք ուժեղ մարդ եք, որովհետև կարողանում եք պահպանել սառնասրտությունը նույնիսկ բարդ իրավիճակներում։ Բայց երբեմն արժե թույլ տալ ձեզ ավելի բաց լինել ու չփակել ամեն ինչ ներսում։

3. Ավազի ժամացույց

Եթե ձեզ ամենից շատ գրավել է ավազի ժամացույցը, ապա դուք այն մարդկանցից եք, ովքեր չափազանց շատ են մտածում անցյալի և ուրիշների կարծիքների մասին։

Դուք կարող եք երկար ժամանակ հիշել նույնիսկ պատահական ասված մի արտահայտություն կամ իրավիճակ, որտեղ ձեզ սխալ են հասկացել։ Որոշ խոսքեր բառացիորեն մնում են ձեր ներսում և ստիպում կրկին ու կրկին վերադառնալ նույն մտքերին։

Դուք շատ զգույշ եք որոշումներ կայացնելիս։ Նախքան որևէ քայլ անելը՝ փորձում եք հասկանալ, թե ինչպես դա կընդունեն մյուսները։ Երբեմն հենց դա է ստիպում ձեզ կասկածել ինքներդ ձեզ կամ հետաձգել կարևոր փոփոխությունները։

Բայց դուք ունեք մի շատ ուժեղ հատկություն՝ դուք հիանալի զգում եք մարդկանց։ Ձեզ դժվար է խաբել, որովհետև դուք նկատում եք նույնիսկ ամենափոքր մանրուքները՝ ձայնի տոնը, հայացքը, տրամադրության փոփոխությունը։

Ձեզ համար շատ կարևոր է հասկանալ մի պարզ բան․ անհնար է բոլորին դուր գալ։ Եվ որքան քիչ կախված լինեք ուրիշների սպասումներից, այնքան ավելի ազատ ու երջանիկ կզգաք ձեզ։

4. Ապարանջան

Եթե ընտրել եք ապարանջանը, ապա դուք շատ ջերմ, զգացմունքային և մարդկանց հետ կապված մարդ եք։ Ձեզ համար կարևոր է զգալ սեր, ուշադրություն և հոգատարություն։

Դուք հեշտությամբ եք մտերմանում մարդկանց հետ, արագ հասկանում նրանց տրամադրությունը և հաճախ դառնում այն մարդը, ում կողքին բոլորը հանգստանում են։ Ձեր ներկայությունը շատերի համար հարմարավետության և վստահության զգացում է ստեղծում։

Միևնույն ժամանակ դուք հաճախ չափազանց լուրջ եք ընդունում ուրիշների խոսքերն ու վերաբերմունքը։ Նույնիսկ եթե դա չեք ցույց տալիս, ներսում կարող եք երկար մտածել որևէ սառը վերաբերմունքի կամ անարդար գնահատականի մասին։

Դուք շատ եք փորձում պահպանել խաղաղությունը հարաբերություններում և հաճախ հարմարվում եք ուրիշների սպասումներին, միայն թե չկորցնեք կարևոր մարդկանց։

Բայց վերջին շրջանում ձեր ներսում ավելի ու ավելի ուժեղ ցանկություն է ծնվում ապրել այնպես, ինչպես դուք եք ուզում։ Եվ դա շատ կարևոր փոփոխություն է։

Երբ սովորեք տարբերել իսկապես սիրող մարդկանց կարծիքը պատահական մարդկանց դատողություններից, ձեր կյանքը շատ ավելի հեշտ ու խաղաղ կդառնա։